Ռուսաստանն ամեն կերպ փորձում է Հայաստանի վրա ճնշում բանեցնել. իշխանական պատգամավոր. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Իշխանական պատգամավոր Հակոբ Ասլանյանը երեկ մեր լրագրողի հետ զրույցում ասել է, որ Գեղարքունիքի հատվածում հայ-ադրբեջանական սահմանային լարվածության շահագրգիռ կողմերից են Ռուսաստանն ու Թուրքիան․ «Ռուսաստանն ամեն կերպ փորձում է Հայաստանի վրա ճնշում բանեցնել, որովհետեւ ՌԴ-ին ձեռ է տալիս Սյունիքի միջանցքը։

Ուզում է դրանով կտրել Հայաստանը Եվրոպայից, որովհետեւ Ռուսաստանն ու Թուրքիան դեմ են, որ Հայաստանը միջազգային տարանցիկ ճանապարհ դառնա՝ Իրանով, Հնդկաստանով, Չինաստանով գնացող ճանապարհը»։

Ապա պատմական էքսկուրսով փորձել է ապացուցել, որ կայսրական այս պետությունը երբեք էլ Հայաստանի բարեկամը չի եղել։ Նշենք, որ երեկ կեսօրին մոտ լուր տարածվեց, որ Ադրբեջանը համաձայնել է ՌԴ-ի առաջարկած հրադադարի պայմաններին, հայկական կողմը համառորեն չգաղտնազերծեց, թե ինչ պայմանների մասին է խոսքը։ Դատելով պատգամավորի հայտարարությունից՝ խոսքը, ըստ ամենայնի, Սյունիքով միջանցքի կամ, ինչպես իշխանությունն է սիրում ասել՝ ճանապարհի մասին է։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս