Հուլիսի 30-ին 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, զինծառայողներին ուսուցանվել են առաջին բուժօգնության կազմակերպման կարգը, ծառայողական անվտանգ միջավայրի ապահովման կարևորությունն ու առանձնահատկությունները: