Զորամիավորումներում հուլիսի 29-ին և 30-ին իրականացվել է մարտական հերթափոխ:
Մինչ այդ, անցկացվել է մարտական հերթապահության մեկնող անձնակազմի շարային ստուգատես. ստուգվել են զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանը, մարտական խնդիրների իմացությունը։
Ստորաբաժանումների հրամանատարներն ու մարտական դիրքերի ավագները հրահանգավորել են անձնակազմին առաջադրված խնդիրների կատարման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ: