ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ սահմանափակումներ կգործեն չպատվաստվելու դեպքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կորոնավիրուսի աճող թվերին զուգահեռ այժմ էլ առողջապահությունը մեկ այլ տարբերակ է գտել պատվաստումների թիվը բարձրացնելու համար: ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկում է` մի շարք հաստատություններում աշխատող կամ այնտեղ հաճախող 18 տարեկանից բարձր անձինք կա՛մ պետք է ներկայացնեն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատ, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնեն ՊՇՌ թեստի բացասական արդյունք:

Առաջարկվում է, որ պետական կառավարման և ՏԻՄ–երի, այլ կազմակերպությունների աշխատակիցների, ինչպես նաև հյուրանոցային ծառայությունից օգտվող 18 տարեկանից բարձր անձինք և նախնական մասնագիտական, միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ հաճախող 18 տարեկանից բարձր ուսանողները, արտադպրոցական դաստիարակության և լրացուցիչ կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններ հաճախող 18 տարեկանից բարձր սովորողները կա՛մ պետք է ներկայացնեն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատ, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնեն ՊՇՌ թեստի բացասական արդյունք` առավելագույնը 72 ժամ վաղեմության:

Ընդ որում, ՊՇՌ թեստն իրականացվելու է այդ անձանց միջոցների հաշվին: Այսինքն, եթե անձը չի ցանկանում պատվաստվել, ապա պետք է 14 օրը մեկ կորոնավիրուսի թեստ հանձնի, որն արժե 12-15 հազար դրամ:

Հավելենք, որ մեր տեղեկություններով, կառավարության աշխատակազմը՝ ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, ներքին հրահանգ է իջեցրել, ըստ որի՝ բոլոր պետական ծառայողները պետք է պատվաստվեն:

Ավելին, սիրո հեղափոխության ներկայացուցիչները պետական ծառայողներին սպառնում են՝ ասելով, որ պատվաստվեն՝ կստանան պարգեւատրումը եւ հավելավճարը։ Պարտադրում են պատվաստվել եւ սեպտեմբերին «կանաչ անձնագրով» գալ աշխատանքի: Մեզ հայտնի դարձավ, որ պատվաստվածների ցուցակով անձամբ զբաղվում է Արայիկ Հարությունյանը:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս