ՏԵՍԱՆՅՈՒԹ․100 հազար դրամից 3 մլն դրամ․ վիրավորանք հասցնողը որ դեպքում որքան կտուգանվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

7 -րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորները երեկ վերջին անգամ էին հավաքվել խորհրդարանի նիստերի դահլիճում եւ որքան էլ կարող է տարօրինակ թվալ, ոչ թե հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը քննարկելու, այլ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու համար, որով քրեականացնելու է հայհոյանքը:

Ընդ որում, վերջին արտահերթը վարում էր ոչ թե դեռ ԱԺ նախագահ համարվող Արարատ Միրզոյանը, այլ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, որը 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահի թեկնածուն է։  Երեկ Ազգային ժողովն այսօր ամբողջությամբ ընդունեց հայհոյանքը քրեականացնելու օրինագիծը։ Քրեական օրենսգրքում նոր հոդված է ավելանում` 137.1-ը, որ վերնագրված է՝ «Ծանր վիրավորանք»։

Անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ նույնն է թե հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը, ըստ օրինագծի, կարող է պատժվել 100 հազարից կես միլիոն դրամի տուգանքով։ Եթե հայհոյանքը հրապարակային է եղել, կամ արվել է համացանցով, կամ եղել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված, տուգանքը կկազմի կես միլիոնից մեկ միլիոն դրամ, իսկ եթե միևնույն անձի նկատմամբ և պարբերաբար է տեղի ունեցել, ապա պատիժը 1-3 միլիոն դրամի տուգանքն է կամ կալանքը մեկից երեք ամիս ժամկետով:

Ընդ որում, հանրային գործունեություն ասվածն այս դեպքում լրագրողական, հրապարակախոսական գործունեությունն է, ծառայողական պարտականությունների կատարմումը, հանրային ծառայությունը, հասարակական կամ քաղաքական գործունեությունը։ Այսինքն` պատիժն ավելի խիստ կլինի, եթե հայհոյանքն ուղղված է քաղաքական գործչին, լրագրողին կամ հանրային ծառայողին։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս