Ուզբեկստանում արտադրել են կորոնավիրուսի դեմ Sputnik V պատվաստանյութի առաջին խմբաքանակները, դրանք ուղարկվել են Գամալեյա կենտրոն ՝ որակի վերահսկման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամը:
Վերահսկողության դրական արդյունքի դեպքում կթողարկվեն առևտրային խմբաքանակները: Ուզբեկստանում արտադրվող պատվաստանյութը կօգտագործվի երկրում կորոնավիրուսի դեմ բնակչության պատվաստման ծրագրի համար: