Ռուսաստանի կառավարությունը հաստատել է, որ 25 երկրներ կկարողանան հեռակա կարգով բացել ռուսական հաշիվներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնում է Ռիա Նովոստի-ին այսուհետ օտարերկրացինները հնարավորություն կունենան օգտվել Ֆինանսական ծառայությունից Ռուսաստանում՝ չնայած Visa-ի և Mastercard-ի պատժամիջոցներից: Հաստատվել է 25 երկրների ցանկ, որոնց կթույլատրվի հեռակա կարգով հաշիվներ բացել ռուսական բանկերում:Ըստ իրենց այսպես կշահեն և՛ զբոսաշրջիկները, և՛ ձեռնարկատերերը:

Կառավարությունը նշել է, որ դա իրենց կողմից պետք է ընդունել որպես բարի կամքի ժեստ այդ փոփոխությունները թույլ կտան բանկային հաշիվներ բացել առանց անձնական ներկայության և այդ 25 երկրները իրավունք կստանան հեռակա նույնականացնելու Ռուսաստանի ֆինանսական հաստատությունների հաճախորդներին ֆոնդային շուկայում գործարքներ իրականացնելու համար ՝ Անդրբեջան, Ալժիր, Հայաստան, Բահրեյն, Բելառուս, Բրազիլիա, Եգիպտոս, Հնդկաստան, Ինդոնեզիա, Ղազախստան, Կատար, Ղրղզստան, Չինաստան, Քուվեյթ, Մալայզիա, Մոնղոլիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Օման, Պակիստան, Սաուդյան Արաբիա, Տաջիկստան, Թաիլանդ,Թուրքմենստան, Թուրքիա և Ուզբեկստան:

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս