Արաբա-իսրայելական հակամարտությունը սրվել է․ շուրջ 270 պաղեստինցի է վիրավորվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արաբա-իսրայելական հակամարտությունը սրվել է: Շուրջ 270 պաղեստինցի է վիրավորվել Հորդանանի Արևմտյան ափին իսրայելցի զինվորականների հետ բախումների ժամանակ: Այս մասին տեղեկանում ենք Russia Today-ից:

Զինվորականներն արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ են կիրառել արաբ ակտիվիստներին ցրելու համար: Հարյուրավոր պաղեստինցիներ հավաքվել էին Բեյթ Ումմար քաղաքում՝ սգալու Իսրայելի զինվորականների կողմից սպանված պաղեստինցի ցուցարարի մահը:

Արևմտյան ափին բախումները վերսկսվել են իսրայելցիների անօրինական վերաբնակեցումը վերսկսելու պատճառով:




Լրահոս