Առճակատման նոր պատճառ Իսրայելի ու Իրանի միջև. նավթատար լցանավը հարձակման է ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելն Իրանին մեղադրել է Արաբական ծովում Օմանի ափերին նավթատար լցանավի դեմ ԱԹՍ-ով հարձակման համար, որի հետևանքով մահացել է անձնակազմի երկու անդամ՝ Մեծ Բրիտանիայի և Ռումինիայի մեկական քաղաքացի՝ փոխանցում է BBC-ն:

Հրեական պետության արտգործնախարարի մեղադրանքներին իրանական կողմն առայժմ չի արձագանքել: Իսրայելի իշխանությունները նշել են, որ Իրանը միայն Իսրայելի խնդիրը չէ, և պետք է արձագանքի նաև աշխարհը:

Լիբերիայի դրոշի ներքո նավարկող ճապոնական լցանավը, որը կապված է հրեա միլիարդատիրոջ ընկերության հետ, հարձակման է ենթարկվել հավանաբար անօդաչու թռչող սարքով: Միջադեպի մանրամասները դեռևս պարզված չեն:




Լրահոս