Հայտնի են հանձնաժողովների նախագահների անունները․ մանրամասներ ՔՊ խմբակցության հանդիպումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն այսօր գրել էր, որ մեր տեղեկությունների համաձայն՝ իշխանության ՔՊ խմբակցության ներկայացուցիչները պատրաստվում են այսօր եւ վաղը ակտիվ հանդիպումներ ունենալ միմյանց հետ եւ ութերորդ գումարման խորհրդարանի առաջին նիստից առաջ քննարկել անելիքները:

Ըստ մեր տեղեկությունների՝ գլխավոր հարցը լինելու է հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը, որի հետ կապված՝ օրերս թեժ քննարկում էր ունեցել իշխող թիմը, եւ կարողացել էին միայն ընտրել Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի եւ Պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահներ՝ Վլադիմիր Վարդանյանին եւ Անդրանիկ Քոչարյանին:

ArmLur.am-ին այսօրվա փակ, գաղտնի հանդիպումից մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես, Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Վաղարշակ Հակոբյանը։ Մարդու իրավոունքների հանձնաժողովի նախագահ է ընտրվել Ռուստամ Բաքոյանը։ Ըստ մեր տեղեկությունների՝ Մարիա Կարապետյանը չի էլ առաջադրվել՝ իմանալով խմբակցության վերաբերմունքը։

Գևորգ Պապոյանն ընտրվել է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրվել Արման Եղոյանը։

Հավելենք, որ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ևԳիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահներին վաղը կընտրեն։

Ս․ Գ․




Լրահոս