ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրաժեշտ ԱԺ-ին. «Իմ քայլ»-ի պատգամավորներ, որոնք չեն լինի նոր խորհրդարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտահերթ խորհրդարանական ընտրություններն արդեն անցյալում են եւ այս օրերին ընթանում է ութերորդ գումարման խորհրդարանի կազմավորման աշխատանքները: Բացի ԲՀԿ եւ ԼՀԿ կուսակցությունների ներկայացուցիչներից, որոնք առհասարակ չեն հաղթահարել անցողիկ շեմը, նոր խորհրդարանում չեն լինի նաեւ «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ, որոնք չեն ընդգրկվել ՔՊ ցուցակում կամ ոչ անցողիկ տեղերում են:

ՔՊ ցուցակի երրորդ համար, այժմ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նոր խորհրդարանում չի լինի: Նա մոտ օրերս կնշանակվի ԱՄՆ-ում ՀՀ դեսպան. ագրեմանն արդեն հաստատվել է:

ՔՊ ցուցակում ներառված չէ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը: Նա դեռ մայիսի 26-ին սոցիալական ցանցի իր էջում գրառում էր կատարել, որ արտահերթ ընտրություններին չի մասնակցելու եւ հետեւաբար նաեւ ցուցակում ընդգրկված չի լինելու: Նա որոշել է վերադառնալ իր նախին աշխատանքին եւ փաստաբանական գրասենյակ է հիմնելու:

Ներկայիս պատգամավոր Հայկ Գևորգյանը ցուցակում 151-ն է եւ պատգամավոր ըստ էության չի դառնա: 143-րդ համարում էլ Վիկտոր Ենբգիբարյանն է: Ներկայիս պատգամավոր Միքայել Զոլյանն էլ որոշել է գիտությամբ զբաղվել եւ ՔՊ ցուցակում առհասարակ ընդգրկված չէ: Ցուցակում չկա եւ պատգամավորական գործունեությամբ այլեւս չի զբաղվի նաեւ Հովհաննես Իգիթյանը:

Արարատ Միրզոյանի թիմակից համարվող Աննա Կարապետյանը, Տաթևիկ Հայրապետյանը եւս հրաժեշտ կտան պատգամավորական գործունեությանը. նրանք ցուցակում ներառված չէ, իսկ Մխիթար Հայրապետյանն էլ ցուցակում ամենավերջինն է՝ 157-րդը: ՔՊ ցուցակում ներառված չեն նաեւ Սիփան Փաշինյանն ու Սասուն Միքայելյանը: Հիշեցնենք, որ ՔՊ-ն ԱԺ-ում կունենա 71 պատգամավոր:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Ն. Հ.




Լրահոս