![](https://armlur.am/wp-content/uploads/2021/08/6107b35f6b3776107b35f6b37816278946236107b35f6b3756107b35f6b376.thumb_.jpg)
Բաքվի Յասամալի շրջանային դատարանում հնչեցվել են հայ գերիներ Լյուդվիգ Մկրտիչի Մկրտչյանի և Ալյոշա Արամայիսի Խոսրովյանի դատավճիռները:
Ինչպես հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը, Մկրտչյանին և Խոսրովյանին դատապարտել են 20 տարվա ազատազրկման: Նրանք առաջին տաս տարին կանցկացնեն բանտում, մյուս հատվածը`խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում:
Հիշեցնենք, որ քիչ առաջ ավարտվել էին դատալսումները` Բաքվի զինվորական դատարանի դատավոր Էլբեյ Ալլահվերդիևի նախագահությամբ: Հայ գերիներին մեղադրում են իբրև Արցախյան առաջին պատերազմում ադրբեջանցի գերիներին խոշտանգելու մեջ: