Վարչապետի որոշմամբ՝ Արշակ Կարապետյանն ազատվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արշակ Կարապետյանին ազատել պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
ArmLur.am-ը հուլիսի 20-ին գրել էր, որ մեր բացառիկ տեղեկությունների համաձայն` իշխանությունները որոշում են կայացրել, որ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանին նշանակեն ՀՀ պաշտպանության փոխնախարար եւ կարճ ժամանակ անց, մի քանի օրից նշանակել Պաշտպանության նախարար: Ըստ այդմ շուտով կհրապարակվի նաև Պաշտպանության նախարար նշանակվելու որոշումը: