Տիգրան Ավինյանն իր աշխատակազմում միանգամից 5 հոգու ազատել է պաշտոններից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Ավինյանը մի շարք որոշումներ է ստորագրել, որոնք հրապարակվել են e-gov.am կայքում։

Վահան Հունանյանն ու Սոնա Թևանյանը ազատվել են փոխվարչապետի խորհրդականների պաշտոնից։

Բագրատ Բադալյանն ազատվել է Ավինյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնից, Գևորգ Սահակյանը՝ օգնականի պաշտոնից։

Լուսինե Դայանն էլ ազատվել է ռեֆերենտի պաշտոնից։

Նշենք, որ Վահան Հունանյանը Ավինյանի խորհրդական էր նշանակվել 2020 թվականի դեկտեմբերի 3-ին: Սոնա Թևանյանը 2021թ. մայիսին էր փոխվարչապետի խորհրդական նշանակվել, Բագրատ Բադալյանը Ավինյանի գրասենյակի ղեկավար էր նշանակվել 2020 թվականի նոյեմբերին, Գևորգ Սահակյանն օգնական էր նշանակվել 2020թ. փետրվարին, իսկ Լուսինե Դայանը ռեֆերենտ էր նշանակվել այս տարվա մարտին։




Լրահոս