ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես ավելի շուտ դիմում կգրեմ դուրս կգամ, քան իմ խղճի դեմ որոշում կկայացնեմ. Արարատ Միրզոյանի ծեծի գործով դատավոր Սերգեյ Մարաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել։ Ի դեպ Մարաբյանը
«Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի» նախագահն է: Վարույթը վերաբերվում է ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալներից մեկի խափանման միջոցի վերաբերյալ դատավոր Սերգեյ Մարաբյանի կայացված որոշմանը։

Մասնավորապես՝ առաջին ատյանի դատարանը, քննելով մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը, այն բավարարել է։ Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունը ստուգելով՝ դատավոր Սերգեյ Մարաբյանը որոշումը բեկանել է, և քննիչի միջնորդությունը՝ մերժել։
Նման որոշում կայացնելու համար հիմք է հանդիսացել գործով մեղադրյալի այլուրեքությունը՝ դեպքի վայրում առհասարակ չգտնվելու հանգամանքը փաստող ապացույցը։ Ըստ գործում առկա մեղադրյալի հեռախոսազանգերի վերծանումների՝ ենթադրյալ դեպքի պահին մեղադրյալը գտնվելիս է եղել լրիվ այլ վայրում, այսինքն, ըստ փաստաբանի, օբյեկտիվորեն որևէ այլ որոշում քան, քննիչի միջնորդությունը մերժելը, տվյալ գործով հնարավոր չէր կայացնել։

Դատավոր Սերգեյ Մարաբյանը իր վարույթում քննվող դատական նիստի ընթացքում կողմերին հայտնել է, որ քաջատեղյակ է սույն գործի կապակցությամբ տեղի ունեցած և հեռուստատեսությամբ լուսաբանված քննարկում-զեկույցի մասին, նշել, որ որևէ կողմնակի միջամտություն չի կարող որևէ ազդեցություն ունենալ իր կողմից արդարադատություն իրականացնելու իր առաքելության վրա, և նշված համատեքստում կողմերին առաջարկել է նաև կարծիք հայտնել իրեն բացարկ հայտնելու կապակցությամբ, և կողմերը բացարկի միջնորդություն չեն ներկայացրել, արդյունքում դատավոր Մարաբյանը քննել, ու ինչպես արդեն վերը նշեցինք, մերժել է անձին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։
Դատավորի նշված որոշման դեմ դատախազության կողմից բերվել է վճռաբեկ բողոք, որը ընդունվել է վարույթ և որոշում է կայացվել Սերգեյ Մարաբյանի կայացրած որոշումը բեկանելու մասին։

Ըստ էության դատավորին կարգապահական պատասխանատվության են ենթարկում արդարադատություն իրականացնելու, մասնավորապես՝ պատճառաբանված դատական ակտ կայացնելու համար: Ասել է, թե դատավորներին կարգապահական վարույթներ հարուցելով՝ փորձում են լռեցնել կամ վախեցնել: Ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեցինք ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանի հետ:

Մանրամասները տեսանյութում:

Քնար Մանուկյան




Լրահոս