Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի դուստրը՝ Լաուրան երեկ ամուսնացել է։ Զույգի պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Հաղարծնի վանքում: Պսակադրությունը եղել է համեստ, այնուհետև Դիլիջանում բացօթյա փոքրիկ խնջույք է եղել, որին մասնակցել են միայն ամենահարազատ մարդիկ։
ArmLur.am-ը Անահիտ Կիրակոսյանի եւ ամուսնու հետ զրուցել է նրանց ապրումների եւ զգացողությունների մասին:
Արարողությունից հետո նորապսակները մեկնել են մեղրամսի Եգիպտոսում:
Նշենք, որ ամիսներ առաջ` Լաուրայի 19-ամյակի օրը, զույգը նշանվել էր։ Այն ժամանակ ավելի մեծ հավաքույթ էին կազմակերպել` արդեն իմանալով, որ հարսանիք չեն անելու:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան