Ակտիվ օգտագործե՛ք Ձեր վարկային քարտը և ստացե՛ք նվեր ՎՏԲ-Հայաստան Բանկի 20 վճարային մատանիներից մեկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ակցիա Բանկի վարկային քարտերի քարտապանների համար:
Ակցիային կարող են մասնակցել Բանկի այն հաճախորդները, ովքեր ունեն գործող վարկային քարտեր՝ չօգտագործված վարկային սահմանաչափով, ինչպես նաև այն հաճախորդները, ովքեր ակցիայի ընթացքում ձևակերպում են նոր վարկային քարտեր:

Ակցիայի հաղթողներ կճանաչվեն նրանք, ովքեր, ակտիվորեն օգտագործելով վարկային գիծը ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակով, ակցիայի ընթացքում կապահովեն վարկային քարտերով առավելագույն շրջանառություն: Մի քանի հաճախորդների մոտ առավելագույն շրջանառության ցուցանիշի համընկնելու դեպքում՝ հաշվի է առնվում նաև վարկային քարտերով գործարքների առավելագույն քանակի ցուցանիշը:

Ակցիայի արդյունքներով առավելագույն շրջանառություն ապահոված 20 հաջողակ հաղթողները կստանան ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard վճարային մատանի՝ անհպում և նորաձև աքսեսուարի տեսքով վճարային նոր գործիք: Ակցիան գործում է մինչև 31.10.2021թ.:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի Տնօրեն Տաթևիկ Բադալյանը նշում է. «Կենտրոնանալով հաճախորդների կարիքների և շուկայի միտումների վրա` Բանկը փորձում է ոչ միայն ուշադրություն դարձնել ավանդական բանկային գործիքներին, այլ նաև մշակել շահավետ առաջարկներ և ակցիաներ հաճախորդների համար: Ակցիան ուղղված է ընդգծելու ո՛չ միայն վարկային քարտերի առավելություններն, ինչպիսիք են՝ արտոնյալ ժամկետը, օգտագործման հարմարավետությունը, անվտանգությունը, այլ միաժամանակ նաև սպառողների համար առավել հասանելի դարձնելու բանկային նոր պրոդուկտները. ակցիայի մասնակիցները հնարավորություն ունեն նվեր ստանալու ՎՏԲ-Հայաստան Բանկի վճարային մատանի՝ եզակի գործիք՝ ստեղծված վճարային տեխնոլոգիայի և օգտագործողի փորձի հիման վրա»:

Ակցիայի և Բանկի վարկային քարտերի պայմանների մանրամասներին կարող եք ծանոթանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում` https://www.vtb.am/am/promotion/akts-ia-varkayin-k-arterov և https://www.vtb.am/am/credits/kreditnye-karty հղումներով, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




Լրահոս