Ազգային ժոովի նախագահ Ալեն Սիմոնյանը օգոստոսի 3-ին կարգադրություններ է ստորագրել, որոնց համաձայն նշանակվել են ԱԺ նախագահի ռեֆերենտները։ Ըստ այդմ ԱԺ նախագահի ռեֆերենտներ են նշանակվել Աշխեն Հայրապետյանը և Զինա Չալիկյանը:
Որոշումներում ասվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Ա. Հայրապետյանի 2021 թվականի օգոստոսի 3-ի դիմումը՝ կարգադրում եմ. 2021 թվականի օգոստոսի 3-ից Աշխեն Հայրապետյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի ռեֆերենտ»:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Զ. Չալիկյանի 2021 թվականի օգոստոսի 3-ի դիմումը՝ կարգադրում եմ.2021 թվականի օգոստոսի 3-ից Զինա ՉԱԼԻԿՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի ռեֆերենտ»: