ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

Արդեն 15 օրից ավելի է՝ Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի Բ2 թաղամասում գտնվող շենքի բակում տիրում է գարշահոտություն ու հակասանիտարական վիճակ։ Բնակիչներն այդ օրերի ընթացքում ահազանգել են բոլոր պատկան մարմիններին՝ Երեւանի քաղապետարանի թեժ գիծ,  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ, «Վեոլիա ջուր», սակայն ոչ մի տեղից դրական պատասխան չեն ստանում:

 Լուսանկարը՝ shamshyan.com-ի

 

 

ԱՎԱՆԴՆԵՐ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ կարող է արդյոք ավանդի փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձը ստանալ մահացած ամուսնու կողմից ներդրված ավանդի փոխհատուցման գումարը:

Սլավիկ Մարուխյան (63 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ եթե ավանդատու հանդիuացող ամուuինը մահացած է եւ մահացած ամուuնու անունով ներդրված ավանդը ներդրվել է նրանց համատեղ ամուuնական կյանքի ընթացքում, ապա մահացած ամուuնու ավանդի 50 տոկոuի դիմաց ողջ ամուuնու համար փոխհատուցում uտանալու իրավունքը ճանաչվում է որպեu ավանդի նկատմամբ մահացածի հետ ընդհանուր համատեղ uեփականության իրավունք:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավանդների դիմաց փոխհատուցում uտանալու իրավունք ունեցող անձինք փոխհատուցում կարող են ստանալ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց: Նշենք նաեւ, որ ավանդատուի` Հայաuտանի Հանրապետության նկատմամբ փոխհատուցում uտանալու գույքային իրավունքը համարվում է դադարած կատարմամբ` վճարմամբ, կամ ավանդատուի մահով:

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ինչ կարգով է իրականացվում ամուսնալուծությունը եւ դրա պետական գրանցումը:

Տատյանա Միքայելյան (49 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացում ենք, որ ամուսնալուծության պետական գրանցման համար հիմք են հանդիսանում՝

  1. ամուսինների համատեղ դիմումը՝ փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծության պետական գրանցում կատարելու համար,
  2. ամուսիններից մեկի դիմումը, եթե մյուսին դատարանը ճանաչել է անհայտ բացակայող կամ անգործունակ, կամ մյուսը դատարանի դատավճռով դատապարտվել է ազատազրկման,
  3. ամուսիններից մեկի դիմումը եւ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը՝ դատական կարգով ամուսնալուծություն կատարելու դեպքում:

Ամուսնալուծության պետական գրանցման դիմում կարող է ներկայացվել, եթե՝

1) ամուսնությունը, որը լուծվում է, գրանցվել է Հայաստանի Հանրապետության ՔԿԱԳ մարմիններում կամ Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկներում,

2) ամուսնությունը, որը լուծվում է, գրանցել է օտարերկրյա պետությունը, եւ Հայաստանի Հանրապետությունն իրավասու է լուծելու այդ ամուսնությունը երկկողմ կամ բազմակողմ միջազգային պայմանագրի հիման վրա:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամուսնալուծության պետական գրանցումը կատարվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում: Դիմումները գործակալություն են ներկայացվում էլեկտրոնային եղանակով կամ սպասարկման կենտրոնների միջոցով:

 

 

 




Լրահոս