ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի բնակչության թվաքանակը ՀՀ բոլոր մարզերում պակասել է. որն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը ավելացել է: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշն այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 964 հազար 600 մարդ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մշտական բնակվողների թիվը 2 մլն 963 հազար էր: Այսինքն` 2021 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ-ում բնակչության թվաքանակը 1600-ով է ավելացել:

ArmLur.am-ը պարզեց, որ մեկ տարվա ընթացքում բնակիչների թվաքանակը պակասել է ՀՀ բոլոր մարզերում, բացի Կոտայքից: Այս մարզում բնակիչների թվաքանակն ավելացել է 200-ով: Իսկ ահա Երեւանում բնակիչների քանակն ավելացել է 8200-ով: Մյուս կողմից մարզերի բնակիչների մեծ մասը տեղափոխվում է Երեւան, որտեղ եւ բնակություն է հաստատում: Իսկ ահա Լոռու մարզում բնակչության թվաքանակը մեկ տարվա ընթացքում պակասել է 1100-ով: Իսկ ահա Սյունիքի մարզում մեկ տարվա ընթացքում բնակիչների քանակը պակասել է 1800-ով, Տավուշի մարզում՝ 1200-ով, Շիրակում՝ 900-ով:

Հավանաբար, այս ամենի պատճառն այն է, որ իշխանությունների կողմից մարզերի համաչափ զարգացման ծրագիրը այդպես էլ կյանքի չի կոչվում, ինչի հետեւանքով տարեցտարի մարզերի բնակիչների մեծ մասը տեղափոխվում է Երեւան, որտեղ եւ բնակություն են հաստատում: Փաստորեն այս երեւույթը կարծես թե չի մտահոգել եւ չի մտահոգում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախկին նախարար, ներկայիս փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին:

Ս.Հ.




Լրահոս