Կառուցվածքային նոր փոփոխություն Պաշտպանության նախարարությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունում առաջիկայում կառուցվածքային փոփոխություն է տեղի ունենալու: Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի կառուցվածքում ավելանալու է տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի հրամանատարություն կառուցվածքային ստորաբաժանումը:

ArmLur.am-ը տեղեկացավ նաեւ, որ նոր կառուցվածքային ստորաբաժանման ստեղծման կապակցությամբ ՀՀ ԶՈՒ թվակազմի ավելացում չի պլանավորվել, այն իրականացվելու է այլ ստորաբաժանումների հաստիքների կրճատման և ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացված բյուջետային միջոցների հաշվին: Ի դեպ, ստորաբաժանման ավելացման վերաբերյալ որոշման նախագիծը պաշտպանության նախարարությունը քիչ առաջ է շրջանառության մեջ դրել:

Ս.Հ.




Լրահոս