«30.07.2021թ. ArmLur.am կայքում ոմն լրագրող Կարմեն Դավթյան անձնական, շահադիտական ակնհայտ նպատակներից ելնելով, հավանաբար Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնը դեռևս ապօրինաբար զբաղեցնողի պատվերով և ֆինանսական հովանավորությամբ, վիրավորական ու զրպարտող նյութ է հրապարակել վստահորդիս՝ Արամ Մամիկոնյանի, վերաբերյալ:
Չիջնելով հոդվածագրի և նրա պատվիրատուի մակարդակին, չանդրադառնալով նրանց բարոյական կերպարներին ու կենսագրությանը՝ սույնով մեր փաստաբանական խմբի անունից պաշտոնապես հայտարարում ենք, որ դիմելու ենք դատարան և իրավապահ մարմիններին՝ հերյուրանքի ու զրպարտության միջոցով Արամ Մամիկոնյանի պատվին, արժանապատվությանը պատճառված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով ամրագրված 2 մլն ՀՀ դրամի չափով վնասի հատուցման պահանջով: Ըստ այդմ, իրավական դաշտում հետևողականորեն պահանջելու ենք նաև, որպեսզի օրենքի ողջ խստությամբ պատժվեն հոդվածագիրն ու նրա պատվիրատուն:
Հարգանքով` ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Հ. Ջհանգիրյան»: