ArmLur.am-ի տեղեկություններով Ազգային ժողովում անվտանգության միջոցառումների խստացումը շարունակվում է: Մեր տեղեկություններով այս օրերին խորհրդարանում չափագրման աշխատանքներ են կատարվում, քանի որ նպատակ կա տեղադրել «չիպերով» դռներ:
Մեր տեղեկություններով խորհրդարանի նիստերի դահլիճ մուտք գործելու կարգը եւս փոխվելու է եւ աստիճանների վերևում կտեղադրվեն հատուկ դռներ, պատգամավորներին կբաժանվեն էլեկտրոնային անցաթղթեր եւ միայն դրանց միջոցով պատգամավորները կկարողանան մոտք գործել դահլիճ: Այդ հատուկ դռները լինելու են նաև խորհրդարանի նոր մասնաշենքի հատվածում, այսինքն ԱԺ-ն աշնանային նոր նստաշրջանում նոր տեսք է ունենալու:
Սոնա Գրիգորյան