Ադրբեջանական կողմն այսօր՝ օգոստոսի 6-ին, ժամը 12-ից կրակում է հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում։
Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։
Մեր տեղեկություններով սահմանին անընդհատ կրակոցներ են, ինչը ժամը 14։00-ի դրությամբ էլ շարունակվում է՝ կարճատև դադարներով։
Թեև ՊՆ-ից հաստատում են տեղեկությունը, բայց ArmLur.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավարը չցանկացավ մեկնաբանել, թե ինչ իրավիճակ է սահմանին: