Չինական կողմը պատրաստ է խորացնել փոխշահավետ համագործակցությունը հայկական կողմի հետ. Չինաստանի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վարչապետ Լի Քեցյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Շնորհավորական ուղերձում ասված է.

«Ձերդ Գերազանցություն,
Հարգելի պարոն վարչապետ,

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից հղում եմ Ձեզ անկեղծ շնորհավորանքներս Ձեր՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Վերջին տարիներին չին-հայկական հարաբերությունները կայուն ու առողջ զարգանում են, ձեռք են բերվել զգալի արդյունքներ բազմակողմանի ոլորտներում:

Չինական կողմը պատրաստ է ամրապնդել զարգացման ռազմավարությունների համակցումը և խորացնել փոխշահավետ համագործակցությունը հայկական կողմի հետ, որպեսզի շարունակաբար աճի Չինաստանի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունների բովանդակությունը` ի շահ երկու երկրների և ժողովուրդների:

Մաղթում եմ Հայաստանին բարգավաճում և հզորացում, իսկ ժողովրդին` երջանկություն և բարեկեցություն»:




Լրահոս