
Ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը, ով Օլիմպիական խաղերում հենց առաջին գոտեմարտում պարտվեց աշխարհի գործող չեմպիոն, ռուսաստանցի Հաջիմուրադ Ռաշիդովին, գրառում է կատարել Instagram-ի իր էջում:
«Անքննելի են Աստծո ուղիները: Ամեն ինչ Աստծո կամոք է: Ոչ մի պարտություն չի կարող իմ մեջ կոտրել նպատակներիս հասնելու ձգտումը: Շնորհակալ եմ բոլորից»,- գրել է Վազգեն Թևանյանը։