ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առանց մեկնաբանության»,-այսպես պատասխանեց ՀՀ ԱԳ-ն մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «Ժողովուրդ»-ի այն հարցի, թե արդյոք ինչ-որ բան է փոխվել ՀՀ արտաքին քաղաքականության հայեցակարգում, եւ այլեւս դրա հիմքում ընկած չէ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը: Իհարկե, չմեկնաբանելն ԱԳՆ-ի իրավունքն է, բայց, այնուամենայնիվ, անհասկանալի է, թե ինչու է պաշտոնական Երեւանը լռում Շվեյցարիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Շարլ Ազնավուրի արած հայտարարությունից հետո: Հիշեցնենք, որ ֆրանսիական պարբերականին տված հարցազրույցում Ազնավուրն ասել էր. «Հարց եմ տալիս, մի՞թե հայ լինել` նշանակում է բուտիկ ունենալ եւ «ցեղասպանություն» բառն օգտագործել»: Կամ` «Ինչի՞ վրա ենք մենք կառուցում մեր ազգային կյանքը 21-րդ դարում` պետությա՞ն, թե՞ պատմական հիշողության… Մինչդեռ թվում է, պայմանական ասած, որ մենք պետք է մեր պետությունից դուրս գայինք ու «շրջեինք» աշխարհով, անցնեինք պատմական ժամանակահատվածներով, նաեւ հայացք ուղղեինք դեպի ապագան»:




Լրահոս