
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսում է վարժական հավաքներ անցկացնել: Մեզ հայտնի դարձավ, որ օգոստոսի 25-ից մինչեւ նոյեմբերի 25-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ և ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել տրանսպորտային միջոցներ:
Ի դեպ, այս գործընթացը կրելու է շարունակական բնույթ և հետագա տարիներին մարտական հերթապահության կընդգրկվեն նոր ստորաբաժանումներ և նոր պահեստազորայիններ:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս ամենի արդյունքում առաջանալու են լրացուցիչ ծախսեր: Խոսքը՝ 3 մլրդ 27 մլն դրամի մասին է:
Ս.Հ.