Ծաղկաբեր գյուղում այրվել է մոտ 380 հակ անասնակեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 10-ին` ժամը 12։44-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկաբեր գյուղի 2-րդ փողոցի 11-րդ փակուղու տներից մեկի բակում այրվում է անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։13-ին, մարվել՝ 16։29-ին։ Այրվել է մոտ 380 հակ կուտակած անասնակեր։




Լրահոս