Armenian text to speach

Գերմանիայում ավելի քան 450 դպրոց ռnւմբի տեղադրման մասին հաղորդագրություն է ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայում և Դանիայում դպրոցները ռումբերի տեղադրման մասին հաղորդագրություններ են ստացել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է DPA լրատվական գործակալությունը:

Ըստ գործակալության տվյալների՝ հաղորդագրություններ են ուղարկվել Բադեն Վյուրթեմբերգում, Թյուրինգիայում, Ստորին Սաքսոնիայում և այլ դաշնային երկամասերում գտնվող ուսումնական հաստատություններին։ Թյուրինգիայի ոստիկանությունն իրական չի համարում սպառնալիքները և դպրոցներին խորհուրդ է տալիս տարհանում չիրականացնել։

Ավելի վաղ Բադեն Վյուրթեմբերգի Ֆրայբուրգ իմ Բրայսգաու քաղաքի ոստիկանությունը հայտնել է, որ նման հաղորդագրություններ է ստացել տարածաշրջանի ավելի քան 450 դպրոց։ Քաղաքի ոստիկանությունը նաև նշել է, որ իրական սպառնալիք չի տեսնում ուսումնական հաստատությունների համար։

Հարևան Դանիայի ոստիկանությունը նոյեմբերի 23-ին նույնպես հայտնել է դպրոցներում ռումբի տեղադրման վերաբերյալ  էլեկտրոնային փոստով ուղարկված նամակների ալիքի մասին։ Դանիայի իրավապահ մարմինները կարծում են, որ անվտանգությանն իրական սպառնալիք չկա:

 




Մամուլի Տեսություն

Լրահոս