ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փամփուշտներ ու ինքնաձիգներ Կարմիր Բլուր կոչվող տարածքից. ԱԱԾ խուզարկություն է իրականացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ամո Յուրիի Սադոևին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2020 թվականի սեպտեմբեր ամսվա կեսերին՝ Երևան քաղաքի «Կարմիր Բլուր» կոչվող տարածքից գտել է ռազմամթերք հանդիսացող, «АК-47» տեսակի ինքնաձիգերից, «РПК» տեսակի ձեռքի գնդացիրներից և համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից կրակվելու համար նախատեսված 26 հատ 7,62մմ /7,62×39/ տրամաչափի և «АК-74» տեսակի ինքնաձիգերից, «РПК-74» տեսակի ձեռքի գնդացիրներից և համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից կրակվելու համար նախատեսված 7 հատ 5,45 մմ /5,45×39/ տրամաչափի մարտական փամփուշտներ:

Նա դրանք տեղափոխել է իր բնակության վայր՝ քաղաք Երևան, Շիրակի 3-րդ նրբանցքի 19/40 տուն և ապօրինի կերպով պահել է իր ննջասենյակի պահարանի վերևի հատվածում, որոնք 2021 թվականի մայիսի 20֊ ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի համար ԵԴ/1502/07/21 որոշման հիման վրա ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ծառայողների կողմից կատարված խուզարկության ընթացքում հայտնաբերվել են և վերցվել:

Մանրամասները՝ տեսանյութում

Ք.Մ




Լրահոս