Ուսումնասիրություններ են իրականացվում շինարարության ոլորտում գործունեություն ծավալող ընկերություններում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը վարչական վարույթի շրջանակներում ուսումնասիրություններ է իրականացնում Երևանում շինարարության ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտներում և կապալառու կազմակերպություններում:

Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի մասնագետները զննումներ են կատարում կազմակերպությունների կողմից շահագործվող շինարարական հրապարակներում՝ պարզելու աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման պահանջների կատարման, կոլեկտիվ և անհատական պաշտպանության միջոցներով ապահովվածության, սանիտարակենցաղային սենքերով ապահովվածության, աշխատանքային պայմանագրերի առկայության, աշխատողների անվտանգության հրահանգավորումների և այլ խնդիրներ։




Լրահոս