
Արգենտինայում «Բարսելոնայի» արդեն նախկին ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի զգացմունքների վրա փորձում են գումար աշխատել:
Բուենոս Այրեսի բնակիչը որոշել է տասը հազար դոլարով վաճառել այն թաշկինակը, որով Մեսսին սրբել է արցունքները հրաժեշտի ասուլիսի ժամանակ: Համացանցի օգտատերը պնդում է, որ այդ թաշկինակի վրա կա Լիոնելի «գենետիկական նյութը»:
Հիշեցնենք՝ օգոստոսի սկզբին «Բարսելոնան» հայտարարեց «Ոսկե գնդակի» վեցակի դափնեկրի հետ պայմանագիրը երկարաձգելու անհնարինության մասին՝ Իսպանիայի առաջնության ֆինանսական սահմանափակումների պատճառով: