Նուբար Աֆեյանն ու Կանադայի վարչապետը քննարկել են Կանադայում Moderna-ի արտադրություն կազմակերպելու հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ամերիկյան «Moderna» ընկերության համահիմնադիր ու գլխավոր տնօրեն Նուբար Աֆեյանի հետ քննարկել է Կանադայում Moderna պատվաստանյութի արտադրություն կազմակերպելու հարցը: Այս մասին Կանադայի վարչապետը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Մենք նաև խոսել ենք այն աշխատանքի մասին, որն անում ենք, որպեսզի համոզված լինենք, որ մարդիկ կարողանում են պատվաստվել: Այսպիսով մենք կարող ենք ավարտին հասցնել COVID-19-ի դեմ պայքարը: Այն շարունակում է մնալ մեր գլխավոր առաջնահերթությունը»,-նշել է Կանադայի վարչապետը:




Լրահոս