![](https://armlur.am/wp-content/uploads/2021/08/image-9.jpg)
4-րդ զորամիավորման զորամասերից մեկում օգոստոսի 16-ին անցկացվել են մարտական պատրաստականության ցուցադրական մարտավարաշարային պարապմունքներ։
Պաշտոնատար անձանց ուսուցանվել է մարտավարաշարային պարապմունքների կազմակերպման և անցկացման կարգը, մասնակիցները ձեռք են բերել համապատասխան հմտություններ զորամասը մարտական պատրաստականության տարբեր աստիճանների բերելիս, ինչպես նաև ցուցադրվել է տեխնիկայի բացազատման և կահավորման կարգը: