Շուշիի շրջանում հայկական և ադրբեջանական դիրքերի միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել. ՌԴ ՊՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի ռազմական ստորաբաժանումների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել Շուշիի շրջանում ՝ հրաձգային զենքի կիրառմամբ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 16-ին։ Ռուսական խաղաղապահ զորախմբի աջակցությամբ ժամը 21:15-ին իրավիճակը կարգավորվել է։ Տուժածներ չկան։

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխման ջանքերը համակարգելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:




Լրահոս