ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հերթական դատավորն է հեռանում պաշտոնից. բախում ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատական համակարգում շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ, դատավոր Նորա Կարապետյանը պատրաստվում է աշխատանքից ազատման դիմում գրել: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նա դեռես ԲԴԽ դիմում չի ներկայացրել, բայց մտերիմ շրջապատում հայտարարել է, որ հեռանում է: Ըստ մեզ հասած լուրերի՝ դատավորի հեռացման պատճառը ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանն է:

Ըստ լուրերի՝ Նորա Կարապետյանը տհաճ խոսակցություն է ունեցել Գագիկ Ջհանգիրյանի հետ, որից հետո հայտարարել է, որ չի մնալու դատական համակարգում:

Ի դեպ, ըստ լուրերի՝ վերջիններս բախվել են օրերս ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ՀՀ վերաքննիչ քաղաքցիական դատարանում դատավորների նշանակման մասով: Մասնավորապես, օրերս ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գոռ Թորոսյանը նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:

Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Արման Կուրեխյանը նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
Սամվել Գրիգորյանը եւս նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր: Այս նշանակումները պատճառ են դարձել բախման, ինչի արդյունքում դատավորը պատրաստվում է հեռանալ դատական համակարգից:

Քնար Մանուկյան




Լրահոս