ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը մտադիր է 254 գյուղ խոշորացնել. ներգրավված է լինելու թվով 254 համայնք, որոնց միավորման արդյունքում ձևավորվելու է թվով 26 համայնք:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախատեսվում է իրականացնել համայնքների միավորման 26 ծրագիր՝ Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Մեծաձոր, Արարատի մարզի Արտաշատ, Արարատ, Վեդի, Արմավիրի մարզի Արմավիր, Արաքս, Բաղրամյան, Վաղարշապատ, Փարաքար, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Սևան, Վարդենիս, Լոռու մարզի Վանաձոր, Փամբակ, Կոտայքի մարզի Գառնի, Հրազդան, Շիրակի մարզի Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքային փնջերում:
Նշենք, որ խոշորացման ենթակա գյուղերի բնակիչներն ու գյուղապետերը հիմնականում դեմ են այս ծրագրին եւ իրենց մտահոգությունները բազմիցս են արտահայտել: Շատերի կարծիքով այս ծրագրի իրագործման արդյունքում առանց այդ էլ սոցիալական խնդիրներ ունեցող բնակավայրերում աշխատատեղերը կպակասեն, եւ հիմնահարցերը կավելանան:
Սակայն գյուղապետերը մտահոգված են՝ խոշորացման արդյունքում համայնքային սեփականության իրավունքը փոխանցվում է համայնքային կենտրոններին, որին իրենք դեմ են: Նրանց խոսքով, ճիշտ կլինի գյուղերի կառավարումը խոշորացնել, ոչ թե համայնքի եղած սեփական գույքը` արոտավայրերը, շենք-շինությունները:
Ս.Հ.