ՔՊ-ականները հիացած են նախկինների՝ համայնքների խոշորացման ծրագրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ շաբաթ խորհրդարանն ընդունեց «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, ինչը ենթադրում է, որ Հայաստանի` արդեն իսկ խոշորացած մի քանի բնակավայրեր նորից կխոշորանան՝ ձևավորելով ավելի մեծ համայնքներ։

Այս տարվա ՏԻՄ ընտրություններին զուգընթաց, որ նախանշված է սեպտեմբեր-հոկտեմբերին, ՀՀ 4 մարզերի խոշորացված համայնքները նորից կփնջվեն։
Համայնքների խոշորացման ծրագիրը 2016-ին է երևան բերվել, ու հենց այդ թվականին էլ պիլոտային ծրագրով առաջին համայնքներն են խոշորացել։ Նախկին իշխանությունների մշակած այս ծրագիրը նույնպես, ի թիվս մի շարք այլ նախագծերի, մերօրյա իշխանավորների կողմից բազմիցս է քննադատվել։ Նախկին ընդդիմադիրներն ասում էին, թե փոքր համայքնների կորստի է գնալու խոշորացումը։

Բայց, փաստորեն, քննադատություններն անցյալում են մնացել, ու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մեծ ջանասիրությամբ կյանքի է կոչում ՀՀԿ-ի առաջ քաշած ծրագրերը։ Ավելին՝ ՔՊ-ական բոլոր համայնքապետերը միաբերեն պնդում են, թե խոշորացումից փոքր համայնքները միայնումիայն օգուտ են քաղում։

Ս․Վ․




Լրահոս