Հանրային քննարկման ենք ներկայացրել 10-12-րդ դասարաններում կրեդիտային համակարգի ներդրման կարգի նախագիծը: Այս մասին իր էջում հայտնել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:
«Կարծում ենք, որ կրեդիտային համակարգը թույլ կտա էապես բարձրացնել ավագ դասարաններում սովորելու հետաքրքրվածությունն ու արդյունավետությունը՝ իրականացնելով հետևյալ կարևոր փոփոխությունները.
– Դպրոցում սովորողի կողմից ընտրված առարկաներից կամ արտաքին գնահատումներից կուտակած կրեդիտները կարող են փոխարինել բարձրագույն ուսումնական հաստատության ընդունելության քննություններին (միասնական, ներբուհական):
– Կուտակած կրեդիտների հիման վրա սովորողը կարող է ազատվել բարձրագույն ուսումնական հաստատությունում համապատասխան առարկայական դասընթացների (մոդուլների) ուսումնասիրությունից՝ տվյալ հաստատության կողմից սահմանված կարգով կրեդիտը ընդունելու դեպքում:
– Կրեդիտները կարող են փոխանցվել նաև դպրոցի և արտադպրոցական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական հաստատությունների միջև՝ հաստատությունների միջև կնքված պայմանագրի համաձայն։
Համակարգը կներդրվի փորձարկումից հետո։
Կրեդիտների հաշվառման և փոխանցման մանրամասները հասանելի են այստեղ»,- գրել է Անդրեասյանը: