Նախարարությանը սպասարկող ավտոմեքենաների կհանվեն աճուրդի. որն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղի կունենա կառավարության հերթական նիստը, որը 2020 թվականի համար առաջինն է լինելու: Երեկ՝ օրվա երկրորդ կեսին, արդեն տեղադրվեց կառավարության նիստի օրակարգը, որում ընդգրկված հարցերը 20-ից ավելի են:

Օրինակ՝ այդ նախագծերից մեկով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանն ամրակցված տրանսպորտային միջոցները կտրվեն Պետական գույքի կառավարման կոմիտեին հետագայում օտարելու նպատակով:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խոսքը երկու «Տոյոտա» եւ մեկ «Հոնդայի» մակնիշի ավտոմեքենաների մասին է:

2007 թվականի արտադրության TOYOTA LC PRADO-ի սկզբանական արժեքը 13 մլն դրամ է, իսկ 2008 թվականին արտադրված HYUNDAI AZERA 3.3-ը՝ 11 մլն դրամով: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այժմ միացյալ նախարարությանը սպասարկող ավտոմեքենաների թիվը 11-ն է, որից 5-ը՝ նախկին ՀՀ կրթության եւ գիտության, 2-ը՝ նախկին ՀՀ մշակույթի, եւ 4-ը՝ նախկին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություններին ամրակցված: Եվ կոնկրետ այս երեք ավտոմեքենաները եղել են ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը, սակայն դրանք պահելը համարվել է ծախսատար ու ոչ նպատակահարմար:




Լրահոս