
Անձնակազմի հմտությունները կատարելագործելու նպատակով օգոստոսի 20-ին 5-րդ զորամիավորման հրաձգարաններից մեկում անցկացվել է վաշտային մարտավարական զորավարժություն։
Ինչպես տեղեկաцնում է Պաշտպանության նախարարությունы, զորավարժության ընթացքում կիրառվել են մարտավա¬րական հնարք¬ներ, մշակվել հակառակորդի նախահարձակ գործողությունների կանխման եւ հակազդման գործողություններ:
Անձնակազմն իր մարտունակության, ներդաշնակ գործողությունների եւ հրամանատարների հմուտ ղեկավարման շնորհիվ ոչնչացրել է պայմանական հակառակորդի հրամանատարական կետերն ու կրակակետերը։ Զորամիավորման հրամանատարի տեղակալը բարձր է գնահատել անձնակազմի պատրաստվածությունը։