ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԹԱՔՑՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունը, թե  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Բրյուսելում չի հանդիպել Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւին, իրականությանը չի համապատասխանում: Այդ մասին հայտարարել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը: «Զարմանալի է, թե ինչու է ադրբեջանական կողմը խուսափում խոսել Հայաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների` Բրյուսելում հոկտեմբերի 6-ին ունեցած կարճատեւ առանձնազրույցի մասին: Հավանաբար նրանց մտահոգում է այդ խոսակցության բովանդակությունը: Ամեն դեպքում, տեղի ունեցած փաստը դիվանագիտական ոչ բարձրաստիճան պաշտոնյայի միջոցով հերքելն իրականությունը թաքցնելու անհաջող փորձ է»,-ասել է Դ.Կարապետյանը:




Լրահոս