Armenian text to speach

Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ջերմուկի խաչմերուկից մինչև «Զանգեր» և Գորայքից «Զանգեր» հատվածները փակ են կցորդով բեռնատարների համար, իսկ Լանջիկ գյուղի հատվածը՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Գյումրի-Աշոցք ավտոճանապարհի Ցողամարգ գյուղի հատվածը և Սպիտակի ոլորանները  դժվարանցանելի են կցորդով բեռնատարների համար։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։




Մամուլի Տեսություն

Լրահոս