Պարանոցի հատվածում, ձեռքերիս, ոտքերիս վնասվածքներ ունեմ. Աննա Մկրտչյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես ասում էի՝ դուք էստեղ ախրաննիկներ եք բերել, առաջին անգամ ՀՀ ԱԺ պատմության մեջ, դահլիճում գտնվում են անվտանգության աշխատակիցներ, որ վարչապետի աթոռը զավթած Նիկոլն իրեն հարմար զգա: Հիմա հարցս հետևյալն է, որ իրենց պողպատյա մանդատները հավաքեն, փորձեն իրենց մեջ ուժ գտնեն, այդ տեղեկատվությունը հայտնեն, որ մեր թշնամի Ադրբեջանի ներքաղաքական իրադրությունը տրաքի»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

Խոսելով ստացած վնասվածքների մասին՝ Աննա Մկրտչյանն ասաց. «Պարանոցի հատվածում, ձեռքերիս, ոտքերիս վնասվածքներ ունեմ: «Ֆաս» հրահանգը ստանալուց հետո այստեղի բոլոր զինվորական համազգեստով մարդիկ… նրանք որևէ դեպքում իմ և ձեր կամ, առավել ևս, ՀՀ անվտանգությունը պաշտպանելու հետ ոչ մի կապ չունեն, էս մարդիկ Նիկոլի հոգեկան աշխարհը հանգստացնելու համար են: Զենքերը, իրենց ֆորմաները նրա համար են, որպեսզի Նիկոլ Փաշինյանը իրեն զգա լավ, հարմարավետ, հանկարծ լրացուցիչ նոպաների մեջ չընկնի: Այս բազմահազարանոց մարդկանց ներկայությունը միայն դրա համար է»:

Հիշեցնենք, որ Աննա Մկրտչյանի հարցի ժամանակ խորհրդարանում իրավիճակը լարվեց, Ալեն Սիմոնյանը հրահանգեց անվտանգության աշխատակիցներին՝ Մկրտչյանին դուրս հրավիրել դահլիճից:




Լրահոս