
3-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է զինվորական երդման հանդիսավոր արարողություն։ Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։
«Նորակոչիկները երդվել են հավատարիմ լինել զինվորական երդմանը և անձնվիրաբար ծառայել հայրենիքին` պատվով պաշտպանելով հայրենի երկրի սահմանները։ Զորամասի հրամանատարը շնորհավորել է զինծառայողներին` մաղթելով խաղաղ և անվտանգ ծառայություն, հորդորել խստագույնս պահպանել անվտանգության կանոնները»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։