ՀՈՎՔ ԳՅՈՒՂԻ ՍՈՂԱՆՔԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը հոկտեմբերի 6-ին Տավուշի մարզխորհրդի նիստում կարեւորեց Այրումի սողանքի գոտին շրջանցող խճապատ ճանապարհի բարեկարգումը: Նրա խոսքերով` ավելացել է Հայաստան խոշոր բեռնատարների մուտքը Բավրայի մաքսատնով: Հանրապետություն մտնող «ֆուրերի» մի զգալի մասն էլ երթեւեկում է Նոյեմբերյան-Իջեւան-Դիլիջան ճանապարհով: Ղուլարյանը տեղեկացրեց նաեւ, որ Իջեւան-Դիլիջան ճանապարհին` Հովք գյուղի մոտ, սողանքային գոտի կա, որտեղ նախկինում խոշոր փլուզում է եղել: Մարզպետն ահազանգեց, որ այնտեղ խոշոր բեռնատարների կուտակումը կարող է վտանգավոր իրավիճակ ստեղծել: Իջեւանին հարակից Գետահովտի գյուղապետ Սարգիս Ղազարյանը «Ժողովուրդ»-ի թղթակցին ասաց, որ Գետահովտում 25 տուն գտնվում է սողանքի տարածքում, որից 6-ը` շատ վտանգավոր գոտում: «Ժամ առ ժամ, օրեցօր ճեղքերն ավելի են խորանում»,-ահազանգեց Գետահովտի գյուղապետը, ով երկյուղում է, որ իրենց գյուղում սողանքից կարող են ավելի շատ զոհեր լինել:ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՏավուշ




Լրահոս