
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, ԱԺ-ում լարված իրավիճակով պայմանավորված Ազգային անվտանգության ծառայությունը համապատասխան ուժեր է ուղարկել ԱԺ: Ավելին, հրահանգ է իջեցվել Ազգային ժողովի Դեմիրճյան փողոցի անվտանգությունը ուժեղացնել: Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք ԱԱԾ լրատվական ծառայություն, բայց մեր զանգերը մնացին անպատասխան:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում կրկին իրավիճակը լարվեց, երբ Սարգսյանը սկսեց խոսել, թե այն Պաշտպանության նախարարները, որոնց ժամանակ փողով կամ զանգով բանակից քաղաքացի է ազատվել, նրանք հայրենիքի դավաճաններ են։
Ընդդիմադիրներն էլ տեղից բորբոքվեցին եւ Հայկ Սարգսյանի ուղղությամբ շիշ նետեցին։