
Միացյալ Նահանգները Աֆղանստանից իր քաղաքացիների ու ամերիկյան զինուժի դուրսբերման գործողություններից հետո պատասխան չի տալու Քաբուլի օդանավակայանի անվտանգության ապահովման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Կիրբին:
«Երբ առաքելությունն ավարտվի, և մենք հեռանանք, օդանավակայանն այլևս չի լինի ԱՄՆ պատասխանատվության ներքո»,- ասել է նա: