ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. ԼՂՀ-ում ինչո՞ւ չկա արմատական ընդդիմություն, որ հանրահավաքներ անի, նստացույց եւ այլն: Արցախում ամեն ինչ նորմա՞լ է, որ ընդդիմություն չկա, թե՞ պարզապես ԼՂՀ նախագահին հաջողվում է լռեցնել իր ընդդիմախոսներին: Սոնա Պապյան, 38 տարեկան, մանկավարժՊԱՏԱՍԽԱՆ. Նախ եւ առաջ ասեմ մի բան. ասենք հանրահավաքներ ինչի՞ համար պիտի լինեն, ընդդիմությունը միայն հանրահավաքներո՞վ է ներկայանում: Եթե միայն հանրահավաքներով է, ապա իմ կարծիքով դա ճիշտ չէ: Ուրիշ խնդիր է, որ այլակարծությունը ցանկացած հասարակությունում միշտ էլ կա, դա հնարավոր չէ արմատախիլ անել, եւ այդպիսի նպատակ էլ չկա: Իհարկե, Արցախում կան մարդիկ, որոնք ունեն տարբեր կարծիքներ, եւ փառք Աստծո, որ այդպես էլ կա: Ուղղակի խնդիրն այն է, որ մեզ մոտ ուրիշ մթնոլորտ է տիրում, անշուշտ, կան ընդդիմախոսներ, բայց դա այնպես է, որ ընդգծված ապակառուցողական գործողություն չի արվում: Մարդիկ կարող են լինել իշխանության մեջ, ունենալ տարբեր կարծիք այս կամ այն հարցի շուրջ, եւ նման մթնոլոտն ապահովվում է նաեւ նախագահի կողմից: Այսինքն` որեւէ սահմանափակում այս տեսանկյունից չկա, ուղղակի այս պահի դրությամբ այսպիսի ներքաղաքական իրավիճակ է ստեղծվել, որը թույլ է տալիս եղած իրավիճակում լուծել տարբեր հարցեր` տարբեր կարծիքներ ունենալով: Ընդդիմությունը դրանով չէ միայն երեւում, որ պիտի մասսայական ցույցեր անի եւ այլն: ԱՄՆ-ում էլ մասսայական ցույցեր տեղի չեն ունենում, այո՛, կան սոցիալական ինչ-որ խնդիրներ, բայց դա չի նշանակում, որ ընդդիմություն չկա: Մենք ուզում ենք նման ինչ-որ մի մոդել նաեւ մեզ մոտ ձեւավորել: ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայան «ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տարբեր համապետական ընտրություններում ԼՂՀ իշխանությունները, իհարկե, խորհրդանշական մրցակիցներ ունենում են, բայց որպես կանոն, իշխանությունը ջախջախիչ հաղթանակ է տանում: Եւ միայն իշխանությունների հավաստիացումներին անսալով պետք է հավատանք, որ Արցախում նույնպես ընդդիմություն կա: Թեեւ դա դեռ հարց է. նման իրավիճակն ի շահ Արցախի իշխանությա՞ն է, թե՞ հակառակը:




Լրահոս